Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա պաշտպանն արդեն բուժզննում է անցել՝ գործարք կնքելուց առաջ։
Նա «Ռոմա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով. հունիսի վերջին լրանում է ֆրանսիացու պայմանագրի ժամկետը «Այնտրախտի» հետ:
Նախորդ մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։