Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է մնալ «Բարսելոնայում», հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը։
«Անսու Ֆաթին ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։ Նա երեք գոլ է խփել իր վերջին երկու հանդիպումներում, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Մի օր Ֆատին կնվաճի «Ոսկե գնդակը», վստահեք ինձ»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է Offside-ից:
2022/23 մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։