Ռոտերդամի «Սպարտայի» նախկին մարզիչ Մորիս Շտայնը դարձել է Ամստերդամի «Այաքսի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
49-ամյա մասնագետի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսերը։ Թիմի ղեկին Շտայնը փոխարինել է Ջոն Հեյթինգային, ով թիմը մարզում էր այս տարվա փետրվարից։
Անցած մրցաշրջանում «Սպարտան» մասնագետի գլխավորությամբ ավարտեց Էրեդիվիզիեի վեցերորդ հորիզոնականում։
«Այաքսը» իր հերթին դարձավ Հոլանդիայի առաջնության բրոնզե մեդալակիր և հաջորդ մրցաշրջանում չմասնակցեց Չեմպիոնների Լիգային։