«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին»` թրեբլ նվաճելու կապակցությամբ։
«Դա նյարդայնացնում է, բայց սա ֆուտբոլ է: Լավագույն ֆուտբոլ ունեցող թիմը նվաճում է ամենաշատ գավաթները: Մեր խնդիրն է հասնել նրանց հետևից: Շնորհավորում ենք «Սիթիին» այս նվաճման համար: Սա ֆուտբոլ է»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմը դարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն, նվաճեց Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը։