«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում պարտվելուց հետո դիմել է ակումբի երկրպագուներին։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Ինտերը» 0։1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ողջ մրցաշրջանի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
«Մեզ Չեմպիոնների Լիգայում հաղթելը վիճակված չէր: Մենք ամեն ինչ տվել արել ենք հաղթելու համար։ Դա ամոթալի զգացողություն է բոլորիս համար, ովքեր սիրում են այս գեղեցիկ ակումբը», – գրել է Լուկակուն Twitter-ում։