Ռանդալ Կոլո-Մուանին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալը» վերադարձել է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար պայքարում, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի համար հայտ են ներկայացրել նաև Մյունխենի «Բավարիան», ՊՍԺ-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հաղորդվում է, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել Կոլո-Մուանիին 80 միլիոն եվրոյի դիմաց: Հարձակվողի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 24-ամյա Կոլո Մուանին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։