ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։
«Նա ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Երբեք լավ նորություն չէ, երբ հեռանում է Մեսսիի նման մեկը:
Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու այդքան շատ մարդիկ այդքան թեթեւացան նրա հեռանալուց: Նա չստացավ այն հարգանքը, որին արժանի էր Ֆրանսիայում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ արգենտինացի հարձակվողը հայտարարել էր, որ կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում»։