«Թոթենհեմի» երկրպագուին որակազրկել են 3 տարով

«Թոթենհեմի» երկրպագուին առաջիկա երեք տարով կարգելեն Անգլիայի մարզադաշտերից՝ Հիլսբորոյում տեղի ունեցած ողբերգությունը ծաղրելու համար, հայտնում է AP-ն։

Ապրիլի 30-ին «Էնֆիլդում» «Լիվերպուլ» – «Թոթենհեմ» ԱՊԼ-ի 34-րդ հանդիպման ժամանակ 25-ամյա Կիերոն Դարլոուն վիրավորական ժեստեր է ցույց տվել: «Թոթենհեմի» երկրպագուն ծիծաղել է ողբերգության վրա, որը խլեց 97 երկրպագուների կյանք՝ 1989 թվականին:

Դարլոուն առաջիկա երեք տարիներին չի կարողանա այցելել երկրի մարզադաշտեր, ինչպես նաև գտնվել մարզադաշտերի մոտ։