Միլան Շկրինյարը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում

«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը Սլովակիայի հավաքականի՝ Իսլանդիայի դեմ խաղից առաջ ասել է, որ կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում։ Հուլիսի 1-ին կավարտվի նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ։

«Հիմա ես ինձ արդեն լավ եմ զգում, բայց առանց խաղերի չես կարող գտնել քո խաղի ռիթմը։ Եթե ​​մարզիչը ցանկանա ինձ բաց թողնել, ես կօգնեմ թիմին, քանի որ պատրաստ եմ ու վճռական: Տեսնենք, թե ինչ կլինի Փարիզում՝ ՊՍԺ-ում, բայց գլխավորը լավ զգալն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին վիրահատված պաշտպանի առողջական վիճակը անհանգստացնում էր փարիզյան ակումբի ղեկավարներին։