«Ֆուլհեմը» չի ցանկանում կորցնել Վիլիանին

«Ֆուլհեմը» ցանկանում է կիսապաշտպան Վիլիանին պահել ակումբում, հայտնում է The Athletic-ը։

34-ամյա բրազիլացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը, սակայն թիմի ղեկավարությունն արդեն ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր մեկ տարով, որով նա կարող է ստանալ ավելի քան 50 հազար ֆունտ ստեռլինգ։

Այս պահին Վիլիանն ինքը արձակուրդում է և դիտարկում է տարբեր տարբերակներ, սակայն «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան կարծում է, որ Վիլիանի պայմանագրի երկարաձգումն այս ամառ առաջնահերթություն է:

Վիլիանը «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2022 թվականի սեպտեմբերից՝ 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 30 խաղում դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։