Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան ակտիվ բանակցություններ է վարում «Ինտեր Մայամի» տեղափոխվելու վերաբերյալ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա իսպանացին երկու առաջարկ ունի նաև Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ֆուտբոլիստը կգնահատի իր տարբերակները և կորոշի առաջիկա շաբաթների ընթացքում:

Մայիսի 24-ին Ալբան հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա կատալոնացիների կազմում խաղացել է 11 տարի։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։