«Ռեալ-Սոսյեդադը» պատրաստ է երկու միլիոն եվրո առաջարկել «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար, հայտնում է Metaratings.ru-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Լոկոմոտիվը» պատրաստ չէ պաշտպանին բաց թողնել նման գումարի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է ֆուտբոլիստին, սակայն դեռ պաշտոնական առաջարկներ չի արել մոսկովյան թիմին։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալ-Սոսյեդադը» 2022/23 մրցաշրջանի ավարտին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։