«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Նա արժանի էր Չեմպիոնների Լիգայում հաղթելուն։ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով «Ինտերին»։