Նաչո Ֆերնանդես. «Նա մեզ ոչինչ չասաց, բայց մենք արդեն ունեինք մեր կասկածները»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հայտնել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման նախապես չի զգուշացրել թիմակիցներին մադրիդյան ակումբից հեռանալու մասին։

«Նա մեզ ոչինչ չասաց, բայց մենք արդեն ունեինք մեր կասկածները, ինչպես դուք: Նա անձամբ մեզ ոչինչ չասաց, թիմին ոչինչ չասաց։ Մենք մեր կասկածներն ունեինք։ Մենք բոլորս իմացանք այդ մասին, երբ հրապարակվեց պաշտոնական լուրը։ Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել, և հենց այդ ժամանակ մենք իմացանք այդ մասին։

Նա ամբողջ թիմին չի հավաքել հանդերձարանում, բայց նա շատ փակ մարդ է, ով ամեն ինչ գաղտնի է պահում»,- ասել է Նաչոն El Partidazo de Cope-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը հունիսի սկզբին լքեց Մադրիդի «Ռեալը», որի կազմում հանդես էր գալիս 2009 թվականից և պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» հետ։