Յոզուա Կիմիխը անդրադարձել է իր «Բարսելոնա» տեղափոխվելու լուրերին

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հեռու է մնացել այն խոսակցություններից, որ կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

«Դժվար էր չհանդիպել այս խոսակցություններին: Ընդհանրապես, ասեկոսեներով ես այնքան էլ տարված չեմ:

Ինչպես բոլորը գիտեն, իմ պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, և մենք մեծ ծրագրեր ունենք «Բավարիայում»», – Կիմիխի խոսքերն է մեջբերում Bild-ը։