«Մալյորկայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի եվրոպական գրանդ

«Մալյորկայի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լի Կան Ինը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:

22-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, մոտ ժամանակներս կողմերը պայմանագիր կկնքեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նախորդ մրցաշրջանում Լի Կան Ինը «Մալյորկայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 մլն եվրո։