WORLD CUP-1994. Բրազիլիա – Իտալիա՝ 0-0 (3-2) եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1994 թվականի առաջնությունն անցկացվեց ԱՄՆ-ում: Եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին բրազիլացիներն ու իտալացիները: Սպասվածին պես՝ եզրափակիչ հանդիպումը դարձավ ամենադիտարժան խաղերից մեկը:

Ֆրանկո Բարեզին, Պաոլո Մալդինին, Դեմետրիո Ալբերտինին, Ռոբերտո Դոնադոնին և Ռոբերտո Բաջիոն ընդդեմ Կլաուդիո Տաֆֆարելի, Ժորժինյոյի, Կառլոս Դունգայի, Բեբետոյի ու Ռոմարիոյի:

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ եզրափակիչ այս խաղը դարձավ առաջինը, որի 120 րոպեների ընթացքում հաղթողը չպարզվեց, և առաջին անգամ աշխաչհի չեմպիոնը որոշվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Վճռորոշ դարձան իտալացիներից Ֆրանկո Բարեզիի և Ռոբերտո Բաջիոյի վրիպումները: «Պոչիկը» գնդակն ուղարկելով երկինք՝ աշխարհի առաջնություններում արձանագրեց բրազիլացիների 4-րդ հաղթանակը:

ԲՐԱԶԻԼԻԱ – ԻՏԱԼԻԱ  0-0 (0-0; 0-0; 3-2՝ 11 մետրանոցներով)

Ներկայացնում ենք Բրազիլիա – Իտալիա եզրափակիչ խաղն ամբողջությամբ.

https://youtu.be/tYdMv1mtBDw