«Բավարիան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի հարձակվող Սադիո Մանեին, հայտնում է Sports Zone-ը:
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը արդեն ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է ՊՍԺ-ին։ Մանեի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբներից և Մադրիդի «Ռեալը»։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Սենեգալցու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: