Ն’Գոլո Կանտեն շուտով կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն շուտով կտեղափոխվի «Ալ Իթիհադ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ այսօր կողմերը կստորագրեն բոլոր փաստաթղթերը։ Կանտեի աշխատավարձը կկազմի մոտ 100 մլն եվրո, բժշկական հետազոտությունների առաջին մասն արդեն ավարտված է։

2022/23 մրցաշրջանում Կանտեն վնասվածքների պատճառով բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։