«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թյերի Անրին խորհուրդ է տվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Դու ամեն ինչ հիանալի ես անում, սակայն, երբ մեջքով դեպի դարպասն ես կանգնած, փորձիր ավելի շատ շարժվել աջ. այդ դեպքում շաբաթական 100 գոլ կխփես»,- ասել է Անրին:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ թրեբլ ձևակերպեց: