ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Le Parisien-ը։
Ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է Կարիմ Բենզեմայի մադրիդյան թիմից հեռանալը, ով պայմանագիր է կնքել արաբական ակումբի հետ։
Մբապպեն երեքշաբթի օրը հաստատել է, որ չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Այսպիսով, փարիզեցիներն այս ամառ կարող են վաճառել նրա տրանսֆերը, որպեսզի նա անվճար չհեռանա առաջիկայում