Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել ԱՄԷ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ում հետ ցանկանում է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնան», կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մոտ է ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելուն։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին ցանկանում է երկարաձգել  աշխատանքային պայմանագիրը Գյունդողանի հետ: