ՈւԵՖԱ-ն այս շաբաթ կքննարկիԵվրոպայի Լիգայի վերսկսման հարցը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մրցաշարի ռեստարտը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն ազգային ներքին առաջնությունները:
1/8-րդ եզրափակիչ փուլի հետաձգված «Սևիլիա» – «Ռոմա» և «Ինտեր» – «Խետաֆե» խաղերն առաջարկվում է անցկացնել օգոստոսի 2/3-ին, իսկ այդ փուլի բոլոր պատասխան խաղերը՝ օգոստոսի 6- ին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:
Քառորդ եզրափակիչները պլանավորվում են անցկացնել օգոստոսի 10-ն և 13-ին, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 17-ին և 20-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 27-ին՝ լեհական Գդանսկում: