Սիմոնե Ինձագիի ապագայի հարցում հստակություն կա

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ է «ներաձուրիների» հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ իտալացի մասնագետը նոր պայմանագիր կստորագրի, որը ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։ Միաժամանակ ակումբը կբարձրացնի նրա աշխատավարձը։

Հիշեցնենք, որ Ինձագին թիմը ղեկավարում է 2021 թվականի ամռանը՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին, դրանից հետո երկու մրցաշրջանի ընթացքում Սիմոնեն երկու անգամ հաղթել է Իտալիայի գավաթի խաղարկությունում և ակումբի հետ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։