Դավիդ դե Խեան կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան դեռ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, տեղի թիմերը տեղյակ են դարպասապահի և «կարմիր սատանաների» միջև բանավոր համաձայնության մասին, սակայն, այնուամենայնիվ, չեն հանձնվում իսպանացուն ձեռք բերելու գործում:

Հիշեցնենք, որ վերջերս Դե Խեան ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն գործարքը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Սա հնարավորություն է տալիս Սաուդյան Արաբիայի ակումբներին անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ որպես ազատ գործակալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե նույնիսկ Դե Խեան մնա «Մանչեսթեր Յունայթեդում», նա կկորցնի տեղը թիմի մեկնարկային կազմում: