Ռոմելու Լուկակուն մեկնել է Սաուդյան Արաբիա

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու «Ալ Նասր» տեղափոխվելու հարցը, հայտնում է Goal-ը:

Հրատարակության համաձայն՝ հարձակվողին առաջարկվել է երկամյա պայմանագիր՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով:

Հաղորդվում է, որ Լուկակուն արդեն անցկացրել է «Ալ Նասր» հետ բանակցությունների առաջին փուլը:

Պայմանները հարմար են բելգիացուն, սակայն նա պայմանագիր ունի «Չելսիի» հետ մինչև 2026 թվականը։

Լոնդոնցիները պլանավորում են հարձակվողի վաճառքից ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։