Անգլիական գրանդը մոտ է Դեկլան Ռայսին ձեռք բերելուն

«Արսենալը» մոտ է «Վեսթ Հեմի» հետ կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար ֆինանսական պայմանները համաձայնեցնելուն, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

«Արսենալը» պատրաստ է մոտ 90 մլն ֆունտ վճարել 24-ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է The Guardian-ը:

Ակումբների միջև բանակցությունները հարթ են ընթանում, և վստահություն կա, որ գործարքը շուտով կավարտվի։

Այսպիսով, «մուրճերի» ավագը կդառնա «Արսենալի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։