Հայտնի է, թե երբ Ռաֆայել Գերեյրուն պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

Մյունխենի «Բավարիան» և պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն պայմանագիր կկնքեն Եվրո-2024-ի հունիսյան ընտրական խաղերի ավարտից հետո։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բավարիան» հետաձգել է պայմանագրի ստորագրումը, այն կստորագրվի միջազգային ընդմիջումից հետո։ Գործարքը 100%-ով համաձայնեցված է, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիս, դրա մասին կհայտարարվի մոտ ապագայում»,- պարզաբանում է Ռոմանոն։

29-ամյա Գերեյրուն հիանալի է հարմարվել Բունդեսլիգային։ Իր կարիերայի վերջին յոթ տարիներին նա հանդես է եկել «Բավարիայի» գլխավոր մրցակցի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։