«Ինտերն» ու «Միլանը» միևնույն տրանսֆերային թիրախն ունեն

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամի ապագան մնում է անորոշ:

Գործող պայմանագիրը 25-ամյա ֆրանսիացուն կապում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ մինչև հունիսի վերջ, և սպասվում է, որ Թյուրամը կտեղափոխվի գերակումբ:

Երկուշաբթի օրը La Gazzetta dello Sport-ը հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիացու տրանսֆերի համար կպայքարեն «Ինտերն» ու «Միլանը»։

2022/2023 մրցաշրջանում Մարկուս Թյուրամը 32 պաշտոնական խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։