Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին։

Մատարելլային ուղղված հեռագրում Պուտինը գրել է, որ Բեռլուսկոնին իր համար «թանկագին մարդ է և իսկական ընկեր», ինչպես նաև նշել է, որ նա մեծ ներդրում է ունեցել ռուս-իտալական հարաբերությունների զարգացման գործում։

Այսօր՝ հունիսի 12-ին, հայտնի է դարձել, որ Բեռլուսկոնին մահացել է 87 տարեկան հասակում Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցում։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ նրա մոտ լեյկոզ է ախտորոշվել։

Բեռլուսկոնին եղել է «Միլանի» սեփականատերը 1986-ից 2016 թվականներին։