«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը Էրլինգ Հոլանդի ստվերում է:
Նորվեգացին Անգլիայում իր դեբյուտային մրցաշրջանում 53 խաղում խփել է 52 գոլ։
Չնայած ստեղծված իրավիճակին, Ալվարեսն այս պահին չի մտածում «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
Այնուամենայնիվ, արգենտինացի հարձակվողը կարող է մտափոխվել, եթե շահավետ առաջարկ ստանա մեկ այլ թոփ-ակումբից:
Խուլիան Ալվարեսը 2022/2023 մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում խփել է 17 գոլ և 5 գոլային փոխանցում կատարել։