Կառլո Անչելոտտին անդրադարձել է «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անդրադարձել է «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվանը։ Իտալացի մասնագետը Բեռլուսկոնիի օրոք խաղացել և աշխատել է «Միլանում»։

«Այսօրվա տխրությունը չի ջնջում այն ​​ուրախ պահերը, որ մենք միասին ենք անցկացրել։ Ես հավերժ երախտապարտ կլինեմ նախագահին, բայց առաջին հերթին այն հեգնական, հավատարիմ, խելացի և անկեղծ մարդուն, ով կարևոր դեր է խաղացել իմ կարիերայում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հետագայում՝ որպես մարզիչ։ Շնորհակալ եմ նախագահ»,- գրել է Անչելոտտին սոցցանցում։

Բեռլուսկոնին եղել է «Միլանի» սեփականատերը 1986-ից 2016 թվականներին։ 2018 թվականի սեպտեմբերին իտալացին ձեռք բերեց «Մոնզան»։