«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել «Ալ Ահլիում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան թիմի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ալժիրցու հետ և նրան երեք տարով խոշոր պայմանագիր առաջարկել։
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։