«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է ակումբից հեռանալուն։ Sports Zone-ի փոխանցմամբ՝ 33-ամյա գաբոնցին բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի միանգամից երկու ակումբների հետ և մոտ է համաձայնության գալուն։
Օբամեյանգը դեռ մեկ տարի ունի պայմանագրի ավարտին, սակայն «Չելսին» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին աշխատավարձը բեռնաթափելու և հարձակվողի վաճառքից որոշակի գումար վաստակելու համար:
Օբամեյանգը կմիանա կա՛մ «Ալ-Ահլիին», կա՛մ «Ալ-Շաբաբին»: Անձամբ ֆուտբոլիստը, դեմ չի եղել կարիերան Եվրոպայում շարունակելուն, սակայն կոնկրետ առաջարկներ չի ստացել եվրոպական ակումբներից։