«Բարսելոնան» միայն մեկ դեպքում կգնի Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյին

«Բարսելոնան» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյին այս ամառ ձեռք բերելու տարբերակը, և այդ տեղափոխությունը քիչ հավանական է թվում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել Կարասկոյին ընդամենը 16 միլիոն եվրոյով, ակումբները պայմանավորվել են նման գումարի շուրջ, երբ «Բարսելոնան» հարձակվող Մեմֆիս Դեպային բաց թողեց Մադրիդի «Ատլետիկո»։

Կատալոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարասկոն Կատալոնիա կժամանի միայն այն դեպքում, եթե Ֆերան Տորեսը հեռանա ակումբից։ Միաժամանակ Տորեսի գործարքի համար սահմանված նվազագույն գինը 40 մլն․ եվրո է։