«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան մոտ է «Թոթենհեմ» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» գրեթե համաձայնության է եկել անձամբ իսպանացու հետ պայմանագրի պայմանների շուրջ, սակայն դեռևս պետք է համաձայնության գան «Բրենտֆորդի» հետ, լոնդոնյան ակումբը դիտարկում է 27-ամյա դարպասապահի համար վճարել 40 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ռայան թիմի կազմում անցկացրել է 39 խաղ՝ բաց թողնելով 47 գոլ և 12 անգամ անառիկ պահել դարպասը։