Իտալական գրանդը ցանկանում է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնան» հաջորդ շաբաթ կարող է որոշել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի ապագան, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ցանկանում է գնել «Ինտերը»։ Կատալոնացիները ցանկանում են իվուարցու տրանսֆերն ավարտին հասցնել մինչև հունիսի վերջ, իսկ ակումբի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն «Ինտերի» ղեկավարների հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։