«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հենց Ռոդրին խփեց միակ գոլը «Ինտերի» դարպասը։ Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպանը կարևոր ու գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել մրցաշարի քառորդ եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը։