«Բավարիան» գին է սահմանել, որի դիմաց պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Սադիո Մանեից, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները 31-ամյա հարձակվողին բաց կթողնեն մոտ 25-30 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին, որպես Կարիմ Բենզեմայի փոխարինող։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։