ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գրավիչ առաջարկ է ստացել

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում», հայտնում է CBS Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է 31-ամյա բրազիլացուն տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։ Նախկինում ակումբը հավակնում էր Լիոնել Մեսսիին, ով որոշել էր տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

Նախորդ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։