«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադից», հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա կիսապաշտպանն արդեն բանավոր համաձայնության է եկել «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ, սակայն դիտարկում է «Ալ Իթիհադ»-ի առաջարկը:
«Ալ-Իթթիհադը» պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ:
Անցած մրցաշրջանում Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 51 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։