«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում վարձավճարով բաց թողնել Հարի Մագուայրին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է լքել թիմը, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» ցանկանում էր վարձավճարով գնել պաշտպանին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է այդ տարբերակից։ Մանչեսթրյան ակումբը ցանկանում է ամբողջովին վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։