Ալֆոնսո Դեյվիսը հայտնել է, որ կարող էր ավելի վաղ տեղափոխվել «Բարսելոնա»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը հայտնել է, որ կարող էր ավելի վաղ տեղափոխվել «Բարսելոնա»։

««Բարսելոնան» կապ հաստատեց ինձ հետ, բայց նրանց նախագահը Խոսեպ Բարտոմեուն չցանկացավ պայմանագիր կնքել ինձ հետ, քանի որ ես Կանադայից եմ: Ես չեմ ստի, դա ցավեցրեց իմ զգացմունքները: Լրատվամիջոցները գրել են այդ մասին, և ես չգիտեմ, թե արդյոք նրանց նախագահը դա իսկապես ասել է, թե ոչ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 22-ամյա Ալֆոնսո Դեյվիսն այժմ ակտիվորեն կապված է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Transfermarkt-ը կանադացուն գնահատում է 70 միլիոն եվրո։