«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որը պատրաստ է 30-ամյա հարձակվողին շահավետ պայմանագիր առաջարկել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։