Իտալական «Միլանը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան հայտնվել է «Միլանի» թիրախում:

Լոնդոնցիները պլանավորում են «մաքրել» կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ 19-ամյա ֆուտբոլիստը համարվում է թիմից հեռանալու թեկնածուներից մեկը։

«Միլանը» ցանկանում է գնել նրա տրանսֆերը, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն: «Ռոսոներիները» դիտարկում են կիսապաշտպանին վարձակալելու հնարավորությունը՝ հետագա գնման հնարավորությամբ։

Կարնի Չուկվուեմեկան «Չելսիի» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 14 խաղի։ Transfermarkt-ի փորձագետները նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում են 15 միլիոն եվրո։