ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը շփոթում է ֆուտբոլիստի կենսակերպը։ Նաև թիմը դեմ է արտահայտվում բրազիլացու տեղափոխությանը հաճախակի վնասվածքների պատճառով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ հարձակվողը կարող է հեռանալ ՊՍԺ-ից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բրազիլացու հավակնորդներից մեկը եղել է «Բարսելոնան»:
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: