Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժարվել Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից

Մադրիդի «Ռեալը» վստահ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հարցում:

Ինչպես հայտնում է laSexta-ը, Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է 2024 թվականին թոփ տրանսֆեր իրականացնել։ Ակումբն ընտրություն է կատարում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի միջև։

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ այս ամառ Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելը կարող է վտանգել այդ ծրագիրը։

Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։