«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասին։
«Մենք պատրաստ ենք։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մեր ֆուտբոլիստները լիովին կհանձնվեն խաղին ու կգնան առաջ»,- նախախաղային ասուլիսում ասել է Գվարդիոլան։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա վաղը՝ հունիսի 10-ին, Ստամբուլում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին։