Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նոր պայմանագիր է կնքել թիմի հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
2022/2023 մրցաշրջանում Մորատան 45 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Ատլետիկոյի» կազմում, դառնալով՝ 15 գոլ և երեք գոլային փոխանցման հեղինակ։