Իլկայ Գյունդողանը կմիանա «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կմիանա «Բարսելոնային», հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ակտիվ մասնակցել է գերմանացի ֆուտբոլիստի հետ բանակցություններին, և ֆուտբոլիստը նույնպես հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։